Կլաուդիո Բրավոն խոսել է Ամերիկայի գավաթի մրցավարության մասին։
Չիլիի հավաքականի դարպասապահը մեկնաբանել է Կանադայի հետ խաղում մրցավարական վիճելի որոշումները, որը բաց է թողել վնասվածքի պատճառով։ «Բարսելոնայի» նախկին դարպասապահի խոսքով, հանդիպման գլխավոր մրցավար Վիլմար Ռոլդանը խախտում չի տեսել չիլիացի կիսապաշտպան Ռոդրիգո Էչևերիայի նկատմամբ, ինչպես նաև վիճելի կերպով խաղադաշտից հեռացրել է Գաբրիել Սուազոյին։
«Կան բաներ, որոնց դեմ պայքարելը մեր իշխանության տակ չէ։ Արդեն առաջին խաղում տարօրինակ բաներ եք տեսնում (Պերուի դեմ՝ 0:0): Խաղում լինում են իրավիճակներ, երբ ուզում ես մրցավարի վզից բռնել։ Երկրորդ հանդիպումը (Արգենտինայի դեմ՝ 0:1) ճիշտ նույնն էր։ Դուք դիտում եք բաներ, որոնք սովորաբար չեն լինում:
Ես չխաղացի վերջին խաղում, և երբ նայում ես կողքից, ավելի շատ մանրամասներ ես նկատում և մտածում. «Կան բաներ, որոնց դեմ պայքարելն անհնար է»: Վերջին խաղում այնպիսի տպավորություն էր, որ եթե հեռացում չլիներ կամ մենք հաշվի մեջ առաջ լինեինք, ապա 11 մետրանոց կնշանակվեր մեր դարպասին։ Ես այս զգացողությունն ունեմ։
Երբ մրցավարը թույլ է տալիս, որ 1200 անգամ իր երեսին ինչ-որ բան ասես, և այդ բառերից 1100-ը վիրավորանք է, և նա քեզ ոչինչ չի ասում, դու մտածում ես՝ գրողը տանի, այս տղան ինձ ջղայնացնում է: Նա ինձ թույլ է տալիս երեսին հազար բան ասել ու ինձ ոչինչ չի ասում, չի պատժում, դա արձանագրության մեջ չի մտնում։ Սա տարօրինակ է: Այդ խախտումը, որը բոլորը տեսան, ինչպե՞ս կարող էին այն չտեսնել եղած ամբողջ տեխնոլոգիայով»,- Բրավոյի խոսքերն է փոխանցում La Tercera-ն։