2024 թվականի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի 2-րդ տուրում Իսպանիայի հավաքականը 3։1 հաշվով պարտության մատնեց Դոմինիկյան Հանրապետության ընտրանուն։
24-րդ րոպեին «Ֆուրիա Ռոխայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը բացեց հանդիպման հաշիվը։ 38-րդ րոպեին կիսապաշտպան Անխել Մոնտես Դե Օկան վերականգնեց հավասարությունը։ 55-րդ րոպեին կիսապաշտպան Ալեքս Բաենան առաջ մղեց Իսպանիային։ 70-րդ րոպեին Լոպեսի փոխանցումից հետո պաշտպան Միգել Գուտիերեսը խփեց իսպանացիների երրորդ գոլը։
Խմբային փուլի երկու տուրից հետո Իսպանիայի հավաքականը վաստակել է 6 միավոր և C խմբում առաջին տեղում է։ Դոմինիկյան Հանրապետությունը վաստակել է 1 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը։ Բացի Դոմինիկյան Հանրապետության և Իսպանիայի հավաքականներից, C խմբում ընդգրկված են նաև Եգիպտոսի և Ուզբեկստանի հավաքականները։
Հիշեցնենք, որ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարը կանցկացվի հուլիսի 24-ից օգոստոսի 10-ը։