«Արարատը» առաջնության մեկնարկից առաջ վերջին ստուգողական խաղում նվազագույն հաշվով հաղթեց Չարենցավանի «Վանին»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Արարատյան ակումբի կազմում հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակ է դարձել Կալիֆալա Դումբիան:
Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանում «Արարատը» Հայաստանի առաջնությունում առաջին տուրի հանդիպումը կանցկացնի օգոստոսի 3-ին «Ալաշկերտի» դեմ։