«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պաշտպանել է իր թիմի կիսապաշտպան Մեյսոն Մաունթին նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստի խաղի վերաբերյալ քննադատությունների ֆոնին:
«Դուք չեք կարող դատել [նրա առաջին] մրցաշրջանը, քանի որ նա վնասվածք էր ստացել: Բայց երբ նա վերականգնվի, շատ լավ խաղացող կլինի մեզ համար, և մենք կարող ենք օգտագործել նրան։
Նա բազմակողմանի է, ինչն էլ պետք է թիմին: Թիմին անհրաժեշտ են որոշակի տիպի խաղացողներ, ինչպիսիք են առաջատարները, թիմի խաղացողները: Մեզ անհատներ են պետք, բայց պետք են նաև բազմաֆունկցիոնալ խաղացողներ։ Եվ նա այդ խաղացողներից մեկն է։ Նա կարող է խաղալ մի քանի դիրքերում, և ես վստահ եմ, որ կօգնի թիմին»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։