«Բարսելոնայում» վստահ չեն, որ Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսի տրանսֆերի շուրջ բանակցությունները հաջող կավարտվեն։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը մտահոգված է այն փաստով, որ խաղացողի ձեռքբերման համար պայքարին է միացել ֆրանսիական ՊՍԺ-ն։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» չի կարողանա ավելի լավ պայմաններ առաջարկել, քան ՊՍԺ-ն։
Հիշեցնենք, որ Ուիլյամսի պայմանագրում նշված հրաժարագինը կազմում է 58 միլիոն եվրո։ Նախորդ մրցաշրջանում Նիկոն «Ատլետիկի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։