Հուլիսի 27-ին Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերում մեկնարկեց վոլեյբոլի տղամարդկանց մրցաշարը։
B խմբի 1-ին տուրի խաղում Իտալիայի հավաքականը չորս սեթում 3:1 (25:23, 27:25, 18:25, 25:21) հաշվով հաղթել է Բրազիլիային։
Վոլեյբոլի տղամարդկանց օլիմպիական մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում է 12 թիմ՝ բաժանված երեք խմբի՝ յուրաքանչյուրում չորս թիմ։
Յուրաքանչյուր քառյակից երկու լավագույն թիմերը, ինչպես նաև իրենց խմբերում երրորդ տեղը զբաղեցրած երկու լավագույն թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ (1/4 եզրափակիչ):