«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գովաբանել է թիմի նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին։
«Նա կատարյալ մարզիչ է մեր թիմի համար: Նա ունի փորձ, աշխատասիրության մշակույթ, հավատ ակումբի փիլիսոփայությանը և վստահություն Լա Մասիայի նկատմամբ:
Նա կարողանում է նոր լիցք հաղորդել թիմին և հաղթահարել այն անմիջական խնդիրները, որոնք մենք ունենք։
Ֆլիկը դա կանի վստահությամբ, վճռականությամբ և թարմ գաղափարներով, որոնք անհրաժեշտ են նոր թափ հաղորդելու համար: Նա գիտի, որ «Բարսան» պետք է պայքարի մինչև վերջ, քանի որ դա մեր էության մի մասն է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում AS-ը։