«Յուվենտուսի» 26-ամյա կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզային մեկ քայլ է բաժանում Լոնդոնի «Տոտենհեմ» տեղափոխվելուց։ Այս մասին հաղորդում է CalcioNapoli24-ը՝ Sport Mediaset-ին հղումով։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն այս ամառ չի մնա թուրինյան ակումբում։ Ընդգծվում է, որ Կիեզային հավակնում են նաև «Նապոլին» ու «Ռոման»։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ, Կիեզան խաղադաշտում անցկացրել է 2512 րոպե։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը:
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։