Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Օլիմպիական Խաղերի իր մեկնարկային մենամարտում ուժերը կչափի անգլիացի Օրիե Դելիկուսի հետ։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մենամարտը կկայանա հուլիսի 29-ի երեկոյան` Երևանի ժամանակով 23։50-ին։
Փարիզում կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին, ընդհանուր առմամբ, Հայաստանը կունենա 15 մասնակից․
Արթուր Դավթյան — մարմնամարզություն, հենացատկ
Վահագն Դավթյան — մարմնամարզություն, օղակներ
Էլմիրա Կարապետյան, հրաձիգ
Արթուր Ալեքսանյան — հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Մալխաս Ամոյան — հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Սլավիկ Գալստյան — հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Արսեն Հարությունյան — ազատ ոճի ըմբշամարտ
Վազգեն Թևանյան — ազատ ոճի ըմբշամարտ
Դավիթ Չալոյան — բռնցքամարտ
Վարազդատ Լալայան — ծանրամարտ
Անդրանիկ Կարապետյան — ծանրամարտ
Գարիկ Կարապետյան — ծանրամարտ
Երվանդ Մկրտչյան — վազք 800 մ
Վարսենիկ Մանուչարյան — լող
Արթուր Բարսեղյան — լող