Փարիզի Օլիմպիական խաղերում հարավկորեացի մարզիկ Սի Հյուն Լիմը նետաձգության համաշխարհային ռեկորդ է սահմանել։
Որակավորման փուլում նետաձիգը 72 հարվածով կարողացել է վաստակել 694 միավոր։
Համաշխարհային նախորդ ռեկորդը եղել է նրա հայրենակից Կանգ Չայ Յոնի ցուցանիշը (692), որը նա սահմանել է 2019 թվականին։
Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա այսօր։