«Մեծ սաղավարտի» 22-ակի հաղթող իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի մարզիչ Կառլոս Մոյան չի երաշխավորում իր սանի մասնակցությունը 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերին։
«Չեմ կարող հստակ ասել՝ կխաղա՞ Նադալը թե ոչ. մենք ցանկանում ենք նրան 48 ժամ տալ՝ տեսնելու, թե ինչպես է նա ապաքինվում և եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա շաբաթ օրը նարան կտեսնենք կօրտում»,- Մոյայի խոսքերն է մեջբերում Relevo-ն։
Նախկինում Նադալը չեղարկել էր հինգշաբթի՝ հուլիսի 25-ին նախատեսված երկու մարզումները։ Իսպանացին նախորդ մարզումներից մեկի ժամանակ ցավ է զգացել ազդրի հատվածում։
Հիշեցնենք, որ Նադալը մենախաղում ոսկե մեդալ է նվաճել 2008 թվականի Օլիմպիական խաղերում: Նա Ռիո 2016-ում Մարկ Լոպեսի հետ զուգախաղում զբաղեցրել է նաև առաջին հորիզոնականը։ Թենիսի 2024 թվականի օլիմպիական մրցաշարը կանցկացվի Ռոլան Գարոսի կորտերում հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը։