Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Սլիմա Ուոնդերերսի» դեմ առաջին խաղի առաջին խաղակեսից հետո «Նոան» վստահ հաղթանակ է տանում 3։0 հաշվով։
Հանդիպման 19-րդ րոպեին Գոռ Մանվելյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Վիրջիլ Պինսոնը` 1:0։ Առաջին գոլից 11 րոպե անց իր հաշվին դուբլ գրանցեց Գոնսալու Գրեգորիոն՝ համապատասխանաբար 28-րդ և 31-րդ րոպեներին գրավելով մրցակցի դարպասը Մանվելյանի և Պինսոնի փոխանցումներից։