Մադրիդի «Ատլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը, որը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բարսելոնայում», կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։ Այս մասին հայտնում է լրագրող Ահարոն Դոմինգեսը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա խաղացողի հետ բանակցություններ է վարում «Աստոն Վիլան»։ Նշվում է, որ բիրմինգհեմյան ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին անձամբ է ցանկանում թիմում տեսնել Ֆելիքսին։ Հաղորդվում է, որ «Ասթոն Վիլան» դիտարկում է Ֆելիքսի հետ պայմանագիր կնքելու տարբերակը՝ որպես Մուսա Դիաբիի փոխարինող, որը տեղափոխվել է արաբական «Ալ-Իթիհադ»։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ֆելիքսը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt-ը պորտուգալացու տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: