«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ ծրագրում է օգտագործել հարձակվող Սավիոյին, որն ակումբին միացել է ֆրանսիական «Տրուայից», որպես եզրային խաղացող ինչպես ձախ, այնպես էլ աջ եզրերում:
«Նա կարող է խաղալ երկու եզրերում՝ ձախ եզրում, աջ եզրում, նա կարող է խաղալ նույնիսկ մեջտեղում: Բայց նա մեզ ավելի կոնկրետ պետք է եզրերում խաղալու համար: Մենք քիչ հարձակվողներ ունենք, ովքեր կարող են խաղալ երկու եզրերում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Անցած մրցաշրջանում Սավիոն վարձավճարով խաղում էր «Ժիրոնայում» (խաղացողի իրավունքները պատկանում էին «Տրուային»)։