Հարձակվող Ալեքսանդր Լյակազետը պատմել է, թե ինչպես է ընդունել Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի հրավերը։
2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում ֆուտբոլի մրցաշարը կանցկացվի հուլիսի 24-ից օգոստոսի 10-ը։
«Ինչպե՞ս որոշեցի մասնակցել։ Ես շատ էի ուզում խոսել Անրիի հետ։ Ես ուզում էի իմանալ, թե նա ինչ է ուզում ինձնից։ Խոսել ենք միայն ֆուտբոլի ու խաղադաշտում իմ մասնակցության մասին։ Ես իսկապես գոհ էի, քանի որ չէի ուզում պարզապես մտնել և խաղալ մեծ եղբոր դերը:
Երբեք չէի պատկերացնում, որ մի օր կմասնակցեմ Օլիմպիական խաղերին և կդառնամ Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի ավագը։ Ես այնքան հպարտ եմ, որովհետև դա ցույց է տալիս, որ իմ կարիերայի ընթացքում ես բավական օրինակելի եմ եղել, որպեսզի արժանանամ այս պատասխանատվությանը: Ուրախ եմ, որ թիմն ինձ ընդունեց որպես ավագ, առանց նախանձի»,- Լյակազետի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Ֆրանսիայի հավաքականն իր ելույթը կսկսի A խմբում։ Ֆրանսիայի հետ միասին այնտեղ հանդես են գալիս Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Գվինեայի հավաքականները։