Այսօր՝ հուլիսի 24-ին, Փարիզում մեկնարկել են Օլիմպիական խաղերի մրցումները։
Խաղերի ծրագիրը բացվել է ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումներով, որում հանդիպում են B խմբից Արգենտինայի ու Մարոկկոյի, C խմբից՝ Ուզբեկստանի ու Իսպանիայի հավաքականները։
Ընդ որում, արդեն գրանցվել է նաև Փարիզ-2024-ի առաջին գոլը. այն հեղինակել է Իսպանիայի հավաքականի պաշտպան Մարկ Պուբիլը ՝ Ուզբեկստանի հետ խմբային փուլի խաղի 29-րդ րոպեին բացելով հանդիպման հաշիվը:
Այսօր՝ հուլիսի 24-ին, Օլիմպիական խաղերի ծրագրի շրջանակում կսկսվեն նաև ռեգբիի խմբային փուլի մրցումները։
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա ուրբաթ օրը՝ հուլիսի 26-ին։ Մեդալների առաջին հավաքածուն կհանձնվի շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, 10 մ օդամղիչ հրացան խառը հրացան մրցաձևում։