Մադրիդի «Ռեալի» սպորտային բաժինը մտադիր չէ այս ամառ այլ խաղացողների հետ պայմանագիր կնքել: Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն, «Ռեալը» կարող է ձեռք բերել մեկ կենտրոնական պաշտպանի, որի տրանսֆերային արժեքն այնքան էլ բարձր չի լինի և իր խաղաոճով հարմար կլինի մադրիդյան ակումբին: Ընդգծվում է, որ Արքայական ակումբը կարող է սկսել խաղալ նոր մրցաշրջանում՝ իր տրամադրության տակ ունենալով 22 խաղացող, որոնց հետ պետք կլինի պայքարել յոթ տիտղոսների համար։
Այս ամառ իսպանական գրանդը պայմանագիր է կնքել հարձակվող Կիլիան Մբապեի հետ։ Թիմին կմիանա նաև հարձակվող Էնդրիկը, ում տեղափոխության մասին ավելի վաղ հայտարարվել էր։
Անցած մրցաշրջանի վերջում իսպանական գրանդը հաղթել է Չեմպիոնների լիգան և Լա լիգան: Եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի եզրափակիչում «Ռեալը» 2։0 հաշվով առավելության է հասել Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։