ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի՝ «Զիմբրու» — «Արարատ-Արմենիա» դիմակայության առաջին խաղը կսպասարկի խորվաթական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Ֆրան Յովիչը։ Եզրերում նրան կօգնեն Իվան Յանիչն ու Ժելյկո Բուվաչը: Հանդիպման 4-րդ պաշտոնյան կլինի Տոնի Դադիչը։
Հիշեցնենք, որ «Զիմբրու» — «Արարատ-Արմենիա» դիմակայության առաջին խաղը կկայանա վաղը՝ հուլիսի 25-ին ժամը 20։45-ին։