Կոնֆերենցիաների լիագայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Ստրուգա» — «Փյունիկ» խաղից առաջ տանտերեի գլխավոր մարզիչ Քատիպ Օսմանին խոսել է երևանյան ակումբի մասին։
«Փյունիկը» հայտնի ակումբ է, որովհետև նրանք պարբերաբար հանդես են գալիս Եվրոպայում, իսկ նախկինում հանդիպել են նաև մեր երկրիրը ներկայացնող թիմերի հետ։
Մակեդոնական թիմերի հետ անցկացրած 8 հանդիպումներում «Փյունիկը» 5 հաղթանակ է տարել, 3 անգամ ոչ-ոքի խաղացել, ինչը մեզ ստիպում է շատ զգույշ լինել։
Սա շատ կարգապահ և մարտունակ թիմ է։ Մինսկի «Դինամոյի» հետ վերջին երկու խաղերում նրանք փորձեցին լավ խաղալ պաշտպանությունում՝ օգտագործելով նաև արագ հակագրոհները։ «Փյունիկը» բարձրակարգ թիմ է, բայց կարծում եմ, որ մենք հնարավորություն ունենք շրջանցելու նրանց»,- ասել է Քատիպ Օսմանին։
Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Ստրուգա» -«Փյունիկ» հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 24-ին ժամը 19։00-ին։