«Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին անվանել է լավագույն խաղընկերը, որի հետ երբևէ խաղացել է:
«Դա պարզապես նրա հետևողականության արդյունքն է՝ Մոն երբեք անկում չի ունեցել։ Կարծում եմ՝ այն, ինչ նա անում է խաղադաշտում իրոք տպավորիչ է։ Դա վկայում է նրա կատարած քրտնաջան աշխատանքը, որը ես տեսնում եմ ամեն օր: Ամեն օր ավելի լավը դառնալու, կատարելագործվելու և բոլոր հասանելի ռեկորդները գերազանցելու նրա անկոտրում ցանկությունը ոգևորիչ է»,- Ալեքսանդր-Առնոլդի խոսքը մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, անգլիացու գործող պայմանագրի ժամկետը մերսիսայդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը, իսկ տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 70 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։