Լոնդոնի «Չելսիի» 12 խաղացողներ այս ամառ կարող են հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ազնվականների» շարքեր այս ամառ կարող են լքել Կեպա Արիզաբալագան, Ջորջե Պետրովիչը, Գաբրիել Սլոնինան, Բեն Չիլվելը, Տրևո Չալոբահը, Մալանգ Սարը, Չեզարե Կասադեյը, Անդրեյ Սանտոսը, Ռահիմ Ստերլինգը, Դատրո Ֆոֆանան, Ռոմելու Լուկակուն և Արմանդո Բրոյան։
Հաղորդվում է, որ վերոնշյալ ֆուտբոլիստները կլքեն ակումբը, քանի որ նրանք չեն մտնում լոնդոնցիների նոր գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկիի ծրագրերի մեջ։