Չարենցավանի «Վանը» պայմանագիր է կնքել նիգերիացի 18-ամյա հարձակվող Իզուչուկվու Օկոնկվոյի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Վան» է տեղափոխվել նիգերիացի երիտասարդ կիսապաշտպան Իզուչուկվու Օկոնկվոն։
18-ամյա ֆուտբոլիստը Գելենջիկի «Վիստա» ակումբի սան է,«Վիստայի» ակադեմիան ավարտելուց հետո պայմանագիր է ստորագրել Պլովդիվի «Բոտև» ֆուտբոլային ակումբի հետ:
Օկոնկվոն «Վան» է տեղափոխվել «Բոտև» ֆուտբոլային ակումբից` վարձավճարով, պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ակումբն հայտնել էր 18-ամյա գանացի կիսապաշտպան Ջոն Բոտեգի տեղափոխության մասին։