«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է այն մասին, թե ինչպիսի խաղ է նոր մրցաշրջանում ակնկալում իր թիմից։
«Կարող եմ ասել, որ մենք ցանկանում ենք ակտիվ թիմ լինել։ Պետք է ակտիվ լինենք թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի։ Ամեն ինչ պետք է կախված լինի մեզանից։ Մեր խնդիրն է ստիպել հակառակորդին շարժվել մեզ հարմար ուղղությամբ և հնարավորինս արագ վերադարձնել գնդակը։ Ինձ դուր է գալիս, որ իմ թիմերը պրեսինգի են դիմում ճիշտ ժամանակին՝ երբեմն մեծացնելով ճնշումը:
Մենք ունենք մեր սեփական ոճը, մեր սեփական փիլիսոփայությունը, բայց հանդիպումների ընթացքում մենք կարող ենք փոփոխել այն՝ կախված խաղից և մրցակցից»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը այս գարնանը կատալոնական ակումբում փոխարինեց Չավիին՝ «Կապտանռնագույնների» հետ պայմանագիր կնքելով մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։