Հայաստանի մինչև Մ18 տարեկանների կանանց բասկետբոլի հավաքականը 68-77 հաշվով զիջեց Վրաստանի Մ18 տարեկաններին բասկետբոլի Եվրոպայի առաջնության «C» դիվիզիոնի առաջին տուրի խաղում։
Լիա Կրումյանը դարձավ Հայաստանի հավաքականի ամենաարդյունավետ խաղացողը. նրան հաջողվեց վաստակել 24 միավոր, կատարել է 6 անդրադարձ և նույնքան արդյունավետ փոխանցում։
Գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականը 10-ից ավելի միավորով առաջ էր Վրաստանի ընտրանուց, սակայն ի վերջո կորցրեց առավելությունը և պարտվեց։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 24-ին, Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կխաղա Ալբանիայի հետ։