«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Սլիմա Ուոնդերերսի» դեմ խաղից առաջ կոչով դիմել է ակումբի երկրպագուներին։
«Մենք շատ ուրախ ենք, որ «Նոայի» հետ պատմություն ենք գրում՝ առաջին անգամ հասնելով Կոնֆերենցիաների լիգայի այս փուլին։ Մեր նպատակը հաջորդ փուլ անցնելն է, և մենք անդադար աշխատում ենք, որպեսզի դա իրականություն դարձնենք։ Մեզ կրկին անհրաժեշտ է ձեր աջակցությունը, որպեսզի մեր նպատակներին հասնենք»,- Մոտայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Նոա» — «Սլիմա Ուոնդերերս» հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 25-ին ժամը 20։00-ին։