«Մանչեսթեր Յունայթեդի» 33-ամյա նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան պատրաստ է եղել ավարտել պրոֆեսիոնալ կարիերան «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի կողմից կոշտ վերաբերմունքի պատճառով։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի ֆուտբոլիստը կարիերան ավարտելու մասին մտածել է 2023 թվականի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց անմիջապես հետո Տեն Հագի վերաբերմունքի պատճառով։ Ընդգծվում է, որ Դե Խեան որոշել է հեռանալ անգլիական ակումբից նաև հենց հոլանդացի մասնագետի հետ ունեցած բարդ հարաբերությունների պատճառով։ Բացի այդ, Դե Խեան չի ցանկացել աշխատել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզական տնօրեն Ջոն Մուրտոյի հետ:
2023 թվականի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո Դե Խեան մնացել է ազատ գործակալի կարգավիճակում։