Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարգապահական վարույթ է հարուցել Իսպանիայի հավաքականի խաղացողներ Ռոդրիի և Ալվարո Մորատայի նկատմամբ, ովքեր 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում Ֆուրիա Ռոխայի հաղթանակի տոնակատարության ժամանակ վանկարկել են «Ջիբրալթարն իսպանական է»։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Ռոդրին և Մորատան մեղադրվում են ՈՒԵՖԱ-ի Կարգապահական կանոնակարգի չորս կետերը խախտելու մեջ.
1. Վարքագծի ընդհանուր կանոնների խախտում
2. Արժանապատիվ վարքագծի տարրական կանոնների խախտում
3. Սպորտային իրադարձությունների օգտագործումը ոչ սպորտային հայտարարություններ անելու համար
4. Ֆուտբոլի և ՈՒԵՖԱ-ի հեղինակությանը վնասելը
ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի վերահսկողության, էթիկայի և կարգապահական մարմինը համապատասխան որոշում կկայացնի այդ հարցի վերաբերյալ: