Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Կարիմ Ադեյեմիին։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ թուրինցիների մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին հանդիպել է խաղացողի շրջապատի հետ և հայտնել «Յուվենտուսի» հետաքրքրության մասին: Հաղորդվում է, որ խաղացողը դեմ չէ իտալական ակումբ տեղափոխվելուն։ Հնարավոր տրանսֆերային գումարը կարող է կազմել 40-45 միլիոն եվրո։
Ադեյեմին Դորտմունդի «Բորուսիա» է տեղափոխվել ավստրիական «ՌԲ Զալցբուրգից»։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստն ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։