Միլանի «Ինտերը» X սոցիալական ցանցի իր էջում ներկայացրել է ամերիկյան Nike սպորտային ապրանքանիշի արտագնա նոր համազգեստը , որը թիմը կկրի 2024/25 մրցաշրջանում։
«Աստղերը մեր երազներում էին, հիմա մեր մաշկի վրա են ապրելու։ Մենք ձգտում ենք նոր մարտահրավերների, կերտելով ապագան»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Ինտերը» Իտալիայի առաջնության նոր մրցաշրջանի առաջին տուրում կխաղում «Ջենոայի» հետ։ Խաղը կկայանա օգոստոսի 17-ին։