Երևանի «Փյունիկը» այսօր՝ հուլիսի 23-ին մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Նռնագույնները» վաղը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում կհյուընկալվեն «Ստրուգային», խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Երևանում հուլիսի 30-ին: