«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի ակումբից հեռանալու լուրերի մասին։
«Կևինը չի հեռանա. եթե ինչ-որ մեկը հեռանա, մենք կհայտնենք դրա մասին: Իհարկե, մինչև վերջին օրը մենք տրանսֆերներ անելու հնարավորություն ունենք, չեմ բացառում նոր խաղացողներ ունենալու հավանականությունը, բայց կարծում եմ, որ մենք կունենանք նույն կազմը, 85-90 տոկոս հավանականությամբ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դե Բրույնեն համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Իթիհադ»։ Ֆուտբոլիստը «Քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2015 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 382 հանդիպման՝ դառնալով 102 գոլի և 170 գոլային փոխանցման հեղինակ։