Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլին» մտադիր է ձեռք բերել «Տոտենհեմի» բրազիլացի հարձակվող Ռիչարլիսոնին, հայտնում է The Times-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է վաճառել 27-ամյա ֆուտբոլիստին 71 միլիոն եվրոյով:
Ռիչարլիսոնը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2022 թվականի ամառանից։ Transfermarkt-ը պորտալը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո։ Նախորդ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը «Խթանների» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։