ՈւԵՖԱ-ն ուկրաինական «Դնեպր-1»-ին հեռացրել է Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշրջանի մասնակիցների ցուցակից, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը իր պաշտոնական կայքում։
Հուլիսի 25-ին և օգոստոսի 1-ին պետք է կայանային ԿԼ-ի խաղարկության որակավորման երկրորդ փուլի հանդիպումները հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» հետ, սակայն ՈւԵՖԱ-ն չեղյալ է հայտարարել հանդիպումները և թիմին զրկել է մասնակցելու հնարավորությունից։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում «Զիմբրուի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» պետք է մրցեր «Դնեպր 1» (Ուկրաինա) / «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) զույգի հաղթողի հետ։