«Ինտեր Մայամիի» երկու աստղային հարձակվողները՝ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը, չեն մասնակցի MLS-ի բոլոր աստղերի խաղին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մեսսին կոճի վնասվածք ունի, որը Լիոնելը ստացել էր վերջերս Ամերիկայի գավաթի խաղարկությունում։ Սուարեսը ևս ազգային հավաքականից վերադարձել է վնասվածքով։ «Ինտեր Մայամիի» պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն՝ Լուիսը ծնկի շրջանում անհարմարություն է զգում:
Հիշեցնենք, որ MLS-ի բոլոր աստղերի հանդիպումը Մեքսիկայի առաջնության բոլոր աստղերի դեմ կկայանա հուլիսի 25-ին՝ առաջիկա հինգշաբթի։ «Ինտեր Մայամին» MLS-ի արևելյան կոնֆերենցիայի բացահայտ առաջատարն է, թիմն ունի 53 միավոր և 5 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Ցինցինատիին»։