«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչ կզգա, եթե «Քաղաքայինների» կիսապաշտպան Ռոդրին արժանանա «Ոսկե գնդակին»։
«Չեմ կարող ժխտել, որ ուրախ կլինեմ, եթե Ռոդրին ստանա «Ոսկե գնդակը»: Նրա հետևողականությունը ու կարգապահությունը անհավանական է: Նման մրցանակի համար մրցակցել, առաջադրվել կամ նվաճելը պարզապես ֆանտաստիկ ձեռքբերում կլինի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը բուքմեյքերների վարկածով 2024 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է։ Նրա մրցանակը ստանալու հավանականությունը գնահատվում է 37 տոկոս։
«Ոսկե գնդակի» հավակնորդների հնգյակում են նաև Ռոդրին 33 տոկոս, Ջուդ Բելինգհեմը 17 տոկոս, Լամին Յամալը 7 տոկոս և Լիոնել Մեսսին 6 տոկոս: