«Ինտերը» հետաքրքրված է «Յուվենտուսի» իտալացի եզրային հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի ծառայություններով, հայտնում է Calciomercato.it-ը։
Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբը չի ցանկանում գնել 26-ամյա ֆուտբոլիստին։ Թիմի ղեկավարությունը ցանկանում է սպասել մեկ տարի և խաղացողի հետ կնքել պայմանագիր ազատ գործակալի կարգավիճակով։
Իտալացու և թուրինյան ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ բանակցությունները փակուղի են մտել, և ակումբը փորձում է վաճառել ֆուտբոլիստին: Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Ռոման» մտադիր է պայմանագիր կնքել Կիեզայի հետ և ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 5,5 միլիոն եվրո աշխատավարձ:
Նախորդ մրցաշրջանում Ֆեդերիկոն «Ծեր սինյորայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։