Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլը հաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» կհանդիպի «Դնեպր 1» (Ուկրաինա) / «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) զույգի հաղթողի հետ։
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում Վարդան Մինասյանի սաները կմրցեն մոլդովական «Զիմբրուի» հետ։
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին Մոլդովայում, իսկ պատասխան խաղը Երևանում օգոստոսի 1-ին։