Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուն» կհանդիպի «Կոպենհագեն» (Դանիա) / «Մագպիս» (Ջիբրալթար) զույգի հաղթողի հետ։
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում «Առյուծների» մրցակիցը Չեխիան ներկայացնող «Բանիկն» է:
Հիշեցնենք, որ «Բանիկ» — «Ուրարտու» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին՝ Օստրավայի «Մեստսկի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21։00-ին։