«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է «Չելսիի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելյայի մասին։
«Ինձ համեմատե՞լ են Կուկերելյայի հետ։ Միգուցե նրա սանրվածքը ինչ-որ առումով նման է, նա նաև կարճահասակ է: Բայց նա Եվրոպայի չեմպիոն է, ինձ ո՞ւմ հետ եք համեմատում։ Նա հիանալի ֆուտբոլիստ է»,- Բայրամյանի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Հիշեցնենք, որ Բեռլինի Օլիմպիկաան մարզադաշտում կայացել է Եվրո-2024-ի եզրափակիչ հանդիպումը Իսպանիայի և Անգլիայի հավաքականների միջև, որն ավարտվել է Իսպանիայի՝ 2։1 հաշվով հաղթանակով: