Գերմանիայի գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» ցանկանում է վարձակալել Մադրիդի «Ռեալի» թուրք հարձակվող Արդա Գյուլերին, հայտնում է Ok Diario-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանական ակումբի ղեկավարությունը ցանկանում է պայմանավորվել Մադրիդի «Ռեալի» հետ երիտասարդ հարձակվողի վարձակալության հարցում։ Սակայն ոչ Գյուլերը, ոչ էլ «Արքայական» ակումբը հետաքրքրված չեն այս գործարքով։
Անցած մրցաշրջանում 19-ամյա խաղացողը մասնակցել է Իսպանիայի առաջնության 10 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։ Գյուլերի գործող պայմանագրի ժամկետը «Սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։