«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը հաջորդ տարի կարող է հեռանալ մանչեսթերյան ակումբից, հայտնում է FourFourTwo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Նորվեգիայի հավաքականի հարձակվողը ցանկանում է կարիերան շարունակել միայն «Բարսելոնայում»։ Նշվում է, որ 24-ամյա խաղացողի հնարավոր տեղափոխության հիմնական խնդիրը կարող է լինել հրաժարագնի չափը, քանի որ կատալոնական ակումբը ֆինանսական մեծ խնդիրներ ունի։
24-ամյա հարձակվողի պայմանագրի ժամկետը «Քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը Էրլինգի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։