ՊՍԺ-ն պայմանագիր է առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոյին, հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբի ներկայացուցիչները տպավորված են Ջեյդոնի որակներով և ցանկանում են պայմանագիր կնքել նրա հետ։ Նշվում է, որ դեռ պարզ չէ, թե արդյոք «Մանչեսթեր Յունայթեդը» կցանկանա բաց թողնել իր խաղացողին և ինչ գնով։
Անցած մրցաշրջանում Սանչոն մանկունյանցիների և Դորտմունդի «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: