Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորով, հայտնում է Defenc Central-ը։
Հաղորդվում է, որ «կարմիրները» 23-ամյա Վինիսիուս Ժունիորին առաջարկում են 200 միլիոն եվրո աշխատավարձով հինգ տարվա պայմանագիր և պատրաստ են նրա համար վճարել 230 միլիոն եվրո:
Նշվում է նաև, որ սակայն ինքը՝ բրազիլացին, չի պատրաստվում հեռանալ «Ռեալից»։
2023/24 մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։