«Չելսիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխությունը «Նապոլի» կարող է չկայանալ, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը մտադիր է իր խաղացողի համար ստանալ առնվազն 45 միլիոն եվրո, սակայն «Նապոլին» պատրաստ չէ այդքան վճարել։
Նշվում է, որ նեապոլայան ակումբը 31-ամյա խաղացողի համար պատրաստ է վճարել «Ազնվականների» պահանջած գումարի կեսից մի փոքր ավելին՝ մոտ 25 միլիոն եվրո:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Լուկակուն ինքը ցանկանում է դառնալ «Նապոլիի» խաղացող և կրկին աշխատել Անտոնիո Կոնտեի հետ։ Լուկակուի գործող պայամագրի ժամկետը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: