Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, հարձակվող Լաուտարո Մարտինեսը և կոլումբիացի Խամես Ռոդրիգեսն ընդգրկվել են IFFHS-ի կազմած Ամերիկայի գավաթի խորհրդանշական թիմում:
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից կազմված խորհրդանշական հավաքականում ընդգրկված են մրցաշարում հաղթած թիմի՝ Արգենտինայի հինգ ներկայացուցիչներ։
Դարպասապահ՝ Էմիլիանո Մարտինես (Արգենտինա);
Պաշտպաններ՝ Հոն Արանբուրու (Վենեսուելա), Քրիստիան Ռոմերո (Արգենտինա), Դավինսոն Սանչես (Կոլումբիա), Դանիել Մունյոս (Կոլումբիա);
Կիսապաշտպաններ՝ Ալեքսիս ՄակԱլիստեր (Արգենտինա), Խամես Ռոդրիգես (Կոլումբիա), Ջեֆերսոն Լերմա (Կոլումբիա);
Հարձակվողներ՝ Խոսե Սալոմոն Ռոնդոն (Վենեսուելա), Լաուտարո Մարտինես (Արգենտինա), Լիոնել Մեսսի (Արգենտինա):