«Լայպցիգի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն կողմնորոշվել է ապագա ակումբի ընտրության հարցում, հայտնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը պատրաստ է վաճառել 26-ամյա ֆուտբոլիստին, եթե շահավետ առաջարկ ստանա նրա համար։ Ինքը՝ խաղացողը, առաջնահերթություն է տալիս «Բարսելոնա» տեղափոխությանը։ Իպանացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան»։
Հիշեցնենք, որ Օլմոն «Լայպցիգ» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին Զագրեբի «Դինամոյից»: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: