«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է կատալոնական ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին։
Լրագրող Թոնի Խուանմարտիի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետը նոր հենակետային կիսապաշտպան ձեռք բերելու անհրաժեշտություն չի տեսնում։
Ֆլիկի գլխավորությամբ սպասվում է, որ թիմը խաղադաշտի միջին գոտում կխաղա երկու կիսապաշտպանով՝ 4-2-3-1 դասավորությամբ, իսկ կենտրոնական կիսապաշտպանի գոտին կարող են փակել Գավին, Իլկայ Գյունդողանը, Ֆրենկի դե Յոնգը, Անդրեաս Քրիստենսենը կամ Պեդրին։
Նշվում է, որ հենց այս պատճառով է կատալոնական ակումբը հրաժարվել պայմանագիր կնքել արգենտինացի կիսապաշպան Գվիդո Ռոդրիգեսի հետ։