Անգլիական «Վեսթ Հեմը» հետաքրքրված է «Միլանի» պաշտպան Ֆիկայո Տոմորիի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը։
«Մրճահարները» պատրաստվում են ամռանը փորձել ձեռք բերել անգլիացուն: Հնարավոր գործարքի մանրամասները չեն նշվում:
Տոմորին «Միլանում» հանդես է գալիս 2021 թվականի հունվարից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: Պաշտպանի պայմանագիրը միլանյան թիմի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։