Կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ ժամանակներս կխզի պայմանագիրը «Սան Պաուլոյի» հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա կոլումբիացին ցանկանում է վերադառնալ Եվրոպա 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում հաջող ելույթներից հետո։
Ռոդրիգեսը «Սան Պաուլո» է տեղափոխվել 2023 թվականի հուլիսին։ Բրազիլիական թիմի կազմում անցկացրած 22 խաղում կիսապաշտպանը դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։