«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը երեկ՝ հուլիսի 21-ին նշել է ծննդյան 24-րդ տարեդարձը։ Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել բոլորին շնորհավորանքների համար և ասել, որ այսուհետ իրեն այլեւս չի կարելի համարել երիտասարդ տաղանդ։
«Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների համար։ Ես 24 տարեկան եմ, ինչը նշանակում է, որ ես այլևս տաղանդ չեմ: Աշխատանքի անցնելու ժամանակն է, առանց արդարացումների»,- գրել է նորվեգացին սոցցանցերում։
Հիշեցնենք, որ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականի ամառանից։ Անգլիա տեղափոխվելուց հետո հարձակվողը երկու մրցաշրջաններում էլ դարձել է Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն։ «Քաղաքայինների» կազմում անցկացրած 98 հանդիպումներում խաղացողը ընդհանուր առմամբ խփել է 90 գոլ։